|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալ: Ըստ վարչապետի` ներկայումս գործող կարգավորումների համաձայն, էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվում են մի շարք հարկեր ու վճարներ:
«Հաշվի առնելով նշված մեքենաների`էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների մեծացման անհրաժեշտությունը` հանձնարարում են փոխվարչապետին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, բնապահպանության նախարարին, ՊԵԿ նախագահին` երկու ամսում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից ու տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխությունը` հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց վարչապետը: