|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկան ժամանակ հարցի հիմնական զեկուցող` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ մաքսային տարածքներում տեղակայված` աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցերը, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչև այս տարվա մայիսի 1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլևս չի լինելու:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նշված ժամկետներից հետո հնարավոր է լինեն քաղաքացիներ, որոնք ցանկանան այդպիսի մեքենաներ ներմուծել: «Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտեք, որ այս որոշումից հետո ժամկետների փոփոխություն չի լինելու»,- նշեց նա:
Հակոբ Արշակյանը շեշտեց` հարցը սկզբունքային է: «Մենք ընդամենը փորձում ենք կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել և նախկին օրենքի հետ կապված թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալ: Հետևաբար` դրանից հետո օրենքի որևէ փոփոխություն չի նախատեսվում»,- ասաց նախարարը: