|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պնդում է, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ հարցը որևէ մեկը որևէ մեկի վրա չի գցում, հստակ է՝ օրենքն արգելում է դրանց ներկրումը որպես տրանսպորտային միջոց:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ վաղը տեղի են ունենալու այս հարցով քննարկումներ: «Կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի։ Քննարկումներին հրավիրվելու են պետական գերատեսչությունները, ՀԿ-ները, ինչպես նաև այդ մեքենաների առևտրով զբաղվող մարդիկ»,- նշեց Արշակյանը։
Ըստ նրա` Հայաստանի երթևեկությունը հարմարեցված ու նախատեսված է ձախակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների համար։ «Որպես տրանսպորտի նախարար` ես ասում եմ՝ ՀՀ տրանսպորտային համակարգը նախատեսված է ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար, և հստակ է՝ օրենքն արգելում է աջակողմյան մեքենաների ներմուծումը որպես տրանսպորտային միջոց»,- ասաց Արշակյանը։
Հարցին` հնարավո՞ր է աջ ղեկով մեքենաներ ներկրել ոչ որպես տրանսպորտային միջոց, նախարարն արձագանքեց. «Այո՛, դրանք կարող են բերել որպես պահեստամաս»։