|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում ավարտված օփենում 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 233 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը. հայտնում է armchess.am-ը:
ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանի արդյունքն է 5,5 միավոր:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):
Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սկսված օփենում երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: