|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հալեպի ազատագրումից ի վեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի բուռն կերպով են արձագանքում Սիրիայում տիրող իրադարձություններին: Էրդողանից հետո այս անգամ էլ Հալեպի մասին է խոսել վարչապետ Յըլդըրըմը:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ Յըլդըրըմը զանգահարել է ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևին՝ նշելով Հալեպում մարդկային կորուստները կանխելու հարցում գործողությունների կարևորությունը:
Մեդվեդևն իր հերթին նշել է, որ Սիրիայում հրադադարի և բնակչության տեղափոխությանն ուղղված աջակցությունը շարունակելու են՝ հաստատելով Յըլդըրըմի խոսքը, թե «գործընթացը փխրուն է»: Նա նաև ցավակցություն է հայտնել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ: