|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա այցի ժամանակ փոխանցել է ՌԴ նախագահի` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը. համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հիմա սպասում են նույն առաջարկներին Հայաստանի պատասխանին:
Ըստ «Ռոսիա 24» հեռուստաալիքի` Սերգեյ Լավրովն ասել է , որ Ղարաբաղյան կարգավորումը առաջնահերթություն է Ռուսաստանի համար:
Իսկ Ադրբեջանի արտգործնախարարի կարծիքով`բանակցություններում առաջընթաց կա:
«Մենք հետզհետե մոտենում ենք այն այն գծին, երբ բոլորը կհասկանան, որ ներկայիս իրադրությունը ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում` մեր հարեւաններին: Մենք համարում ենք, որ իրադրությունն այնպիսին է, որ առանց դեմագոգիայի, առանց հիստերիայի մենք պետք է շարունակենք չհամաձայնեցված թեմաների վերաբերյալ քննարկումները: Մենք պետք է քննարկենք իրավական համաձայնագիրը` խաղաղ համաձայնագիրը, որը լուրջ ազդանշան կլինի բանակցությունների` վերջնական փուլ թեւակոխելու մասին»,- ասել է Մամեդյարովը: