|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է պաշտոնանկ անի որոշ «թույլ» նախարարների, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Այդ մասին հայտնում է Газета.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի տնտեսության վիճակն այնքան արագ է վատանում, որ Պուտինը չի կարող իրեն թույլ տալ այսուհետ ևս ունենալ բացառապես «տեխնիկական» կառավարություն:
Բացի այդ, պարբերականի կարծիքով, «Ղրիմի՝ ՌԴ-ին միացումից հետո Պուտինը այնպիսի ռեկորդային վարկանիշ է ձեռք բերել, որ պետք է արագ առաջ շարժվել»: Թերթը նշում է, որ Պուտինը հոգնել է Մեդվեդևից, նա նրան նյարդայնացնում է:
Ըստ թերթի աղբյուրների՝ Մեդվեդևին այդ պաշտոնում կարող են փոխարինել ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը կամ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: