|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ալժիրի հարավում գտնվող Ին Ամենաս գազային հանքավայրի համալիրը, որը գրոհայինների կողմից հարձակման էր ենթարկվել, մոտ օրերս կվերսկսի աշխատանքը: Այդ մասին հայտնել է էներգետիկայի նախարար Յուսեֆ Յուսեֆին դեպքի վայր այցելելուց հետո. գրում է РИА Новости-ն:
«Ես կարող եմ արձանագրել, որ համալիրում լուրջ ավիրածություններ չկան»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համալիրում գրոհայինները պատանդ էին պահում առևանգված օտարերկրյա քաղաքացիներին: