|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սոթքի հանքավայրի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, անձնակազմը տարհանվել է: Այս մասին հայտնել են GeoPromining Gold-ից։
«Ժամը 17:15-ի սահմաններում փոխհրաձգություն է սկսվել, և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել հանքի շահագործումը և տարհանել ողջ անձնակազմին։ Հանքը հիմա չի գործում»,- ասել են ընկերությունից։
Հիշեցնենք, որ ագրեսոր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղ համայնքի և Սոթքի ուղղությամբ։ Տեղում նաեւ ականանետեր է կիրառել։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։