|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Լուկօյլ»-ը «Պետրոնաս»-ից գնելու է Ադրբեջանի «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման բաժնետոմսերը. հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը:
Ակնկալվում է, որ 1,45 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը կավարտվի 2022 թվականի հունվարին: Ռուսական ընկերությունը ձեռք կբերի բաժնետոմսերի 9,99%-ը։ Նախկինում նա նախատեսում էր գնել 15,5%:
Այսպիսով, «Լուկօյլ»-ի ընդհանուր մասնաբաժինը նախագծում կկազմի 19,99 տոկոս՝ նախկինում ակնկալվող 25,5 տոկոսի փոխարեն։
«Շահ Դենիզ» ծովային հանքավայրը գտնվում է Կասպից ծովի հարավ-արևմուտքում։ Պաշարները գնահատվում են 1,2 տրիլիոն մ³ բնական գազ։