|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ըստ Taraf-ի՝ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին նախագահ Դենիզ Բայքալն անդրադարձել է կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուի՝ Էրդողանի մասին հայտարարություններին:
«Մարդկանց զրպարտելու կամ վարչապետին անհիմն մեղադրելու համար չեն ասում այդ ամենը: Յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումն ու պատճառը, և դրանք բոլորն էլ շատ լուրջ հիմնավորումներ են: Ես վարչապետին չեմ մատնանշել, այո', դեռևս չեմ մատնանշել: Քըլըչթարօղլուն պնդում է, որ ունի փաստեր, որ Էրդողանը նայում է «սեքս ձայներիզը»: Ի՞նչ կասի այս մասին նա, թող բացատրություն տա»,- ասել է Բայքալը: