|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեցին պատգամավորների ելույթները ԸՕ փոփոխությունների նախագծի մասին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նախ մեջբերեց ԸՕ փոփոխությունների նախագծում կառավարության ներկայացրած եզրակացությունները, որոնք սոցիալական ոլորտում չեզոք ազդեցություն կունենան: Այսինքն, ըստ Պողոսյանի, ԸՕ-ն որևէ կերպ չի անդրադառնալու մարդկանց սոցիալական վիճակի վրա, նաև` ազդեցություն չի ունենալու առողջապահության ոլորտի վրա :
«Հուսով եմ, որ այս ԸՕ-ն ընդունելուց հետո ազդեցություն առողջապահության ոլորտի վրա այլևս չի լինի: Չեն լինի այնպիսի դեպքեր, ինչպիսիք եղան հետընտրական Էջմիածնում կամ Վանաձորում, որոնք այդ ժամանակ ազդեցին առողջապահության ոլորտի վրա»,- ասաց Պողոսյանը:
Նա քննադատեց նախագիծը` ասելով, որ այն չի արտահայտում քաղաքական մրցակցություն: Վերջում Թևան Պողոսյանն այսպես ավարտեց ելույթը. «Հողը թեթև լինի այս օրենսգրքի և մեր ընտրական համակարգի վրա»: