|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր դիվանագետի օրն է. շնորհավորում եմ մեր բոլոր դիվանագետներին, իմ ընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Թող որ մեր հայրենիքի սահմանի` ձեզնից յուրաքանչյուրի հատվածը միշտ անխոցելի լինի, թող որ ձեր ուժերը հերիքի միշտ խաղաղ պահել մեր զինվորին, սատար կանգնել մեր գործարարին ու ամեն տեղ նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Կամք ու ինքնավստահություն ձեզ, որ կյանքի բոլոր ոլորաններում բարեկամներ չկորցնեք, այլ միշտ ձեռք բերեք ու ավելացնեք:
Դե հաշվի առնելով նաեւ, որ 1997 թվականից ուղղակիորեն, հետո նաեւ միջնորդավորված միշտ նույն դաշտում եմ գործել, այսօրն իմ տոնն էլ եմ համարում եւ շնորհավորում եմ նաեւ ինձ:
Շնորհավոր:
Իմ ասած՝ Դուխով: Համբերատարությամբ: Խելքով: Իմաստությամբ»: