|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 10-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 RF 616 (վարորդ՝ Ա. Ա.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NV 824 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Հ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ Վ. Հ.-ը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացած Վ. Հայրապետյանը զինվորական էր, կոչումով՝ կապիտան։