|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր` հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում, այդ թվում `նաև Գյումրիում և Վանաձորում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր` 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Շիրակի մարզի Գյումրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն նոր կարգով: Քաղաքացիները ընտրելու են ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջև, և հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կստանձնի համայնքի ղեկավարման պատասխանատվությունը: