|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Երեկ` ժամը 17:35-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող տներից մեկից կրակոցների ձայներ է լսել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և պարզել, որ նույն օրը՝ ժամը 16 :00-ի սահմաններում, 60-ամյա Ս. Ե-ն իր տան բակում նկատել է աղվես և, վերցնելով իր անունով գրանցված որոսորդական հրացանը, մի քանի անգամ կրակել աղվեսի ուղղությամբ: Դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: