|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակը» գրում է «Մեր տեղեկություններով, քաղաքականությունից դուրս եկած, բարեգործությամբ և սպորտով զբաղվող Գագիկ Ծառուկյանը հուլիսի 22-ին հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին, ինչի խոստումը տվել էր Աստծուն՝ վաղուց: Այս վերջին եկեղեցու կառուցումը, ինչպես տեղեկացրին Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրները, անչափ «նուրբ ու միստիկ» պատմություն ունի, դա Ծառուկյան ընտանիքի շնորհակալությունն է Աստծուն՝ ընտանիքի անդամներից մեկի առողջացման ու ուխտագնացության մասով: Ի դեպ, այդ օրը՝ հուլիսի 22-ին, Ծառուկյանի տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրն է նաև»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։