|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հարցեր ուղղեցին նորանշանակ Կարեն Կարապետյանին տնտեսության մեջ առկա մի շարք խնդիրների մասին, մասնավորապես` ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց մենաշնորհների ու ստվերի դեմ պայքարի մասին: Նորանշանակ վարչապետը պատասխանեց. «Պատրաստ եմ լինել պարզ, բաց և անկեղծ հասարակության հետ. տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարելու ճանապարհը: Մենք դա փորձելու ենք անել: Կհաջողվի՞, թե՞ ոչ, մենք վճռական ենք տրամադրված, որովհետև տնտեսության զարգացման ուրիշ ձև գոյություն չունի: Մոնոպոլիաները միշտ չեն վատը, և եթե շուկան փոքր է, ապա շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք գրավել: Այլ հարց է՝ դա բնակա՞ն մենաշնորհ է, թե՞ ոչ»:
Կարեն Կարապետյանը հավելեց, որ խնդիրներին մանրամասն ծանոթ չէ, կծանոթանա, նոր դրանց մասին կխոսի: