|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիական Le Monde պարբերականը «Անկարայի և Փարիզի հարաբերությունները երբեք այսքան վատը չեն եղել» վերնագրով հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հատկապես վերջին օրերին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված խոսքերին։
Պարբերականը գրում է, որ Էրդողանի հիմնական նպատակն իր ընկնող հեղինակությունը բարձրացնելն է. «Էրդողանն իր հին զայրույթներն ու բարկություններն ավելի է գրգռում և ,Մակրոնին ներկայացնելով որպես իսլամի թշնամի, ցանկանում է իր հեղինակությունը բարձրացնել»։
Իր հերթին, Le Figaro–ն նշում է, որ Էրդողանը կոչ է արել իսլամիստներին՝ համախմբվել ընդդեմ Ֆրանսիայի: Ըստ թերթի՝ սա ևս մեկ քայլ է՝ ուղղված երկու երկների միջև հարաբերությունների վատացմանը։