|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարությանը ներկայացրեց աշխատանքային գրքույկները կիրառությունից հանելու և աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական միասնական համակարգում ներառելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախատեսվող փոփոխություններով՝ 2017-ի հունվարի 1-ին ախատանքային գրքույկները կհանվեն կիրառությունից: Իրավական ակտի ընդունման դեպքում նախատեսվում է համապատասխան կարգով աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը ներառել պետական կենսաթոշակային համակարգում:
Բացի այդ` սահմանվում է աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը: Իրավական ակտի կիրառման դեպքում կապահովվի մինչև 2017 թվականը վարվող աշխատանքային գրքույկներում պարունակվող տեղեկատվության մուտքագրումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան՝ աշխատողների աշխատանքային գործունեության մասին ողջ տեղեկատվությունը կենտրոնացնելով մեկ միասնական համակարգում:
Նշենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: