|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հանրահայտ հոլիվուդյան գեղեցկուհի, դերասանուհի Մերիլին Մոնրոն իրականում մի քանի անգամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Այդ փաստն ապացուցող փաստաթղթերն աճուրդի կհանվեն. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Julien’s Auctions աճուրդի տունը:
Բանն այն է, որ Մոնրոյի պլաստիկ վիրահատությունների մասին խոսակցությունները չեն դադարում զարմացնել ԶԼՄ-ին և հանրությանը: Դերասնաուհու երկրպագուները վստահ են, որ նրա գեղեցկությունը բնական է: Սակայն աճուրդի հանվող փաստաթղթերը հակառակն են ապացուոցում: Դրանց թվում աստղի հետ աշխատած պլաստիկ վիրաբույժների գրառումները եւ դերասանուհու ռենտգենային լուսանկարները:
Աճուրդը կկայանա նոյեմբերի 10-ին՝ Բեվերլի Հիլզում: