|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աշխատանքային օրենսգրքում առաջիկայում փոփոխություններ կլինեն` շուրջ 60 հոդվածներում լրացումներ կամ փոփոխություններ կարվեն: Օրենքի նախագծի փոփոխությունը կառավարությունն ընդունել և ուղարկել է ԱԺ` քննարկման և ընդունման:
«Նախատեսվում է, որ գործածությունից դուրս գան աշխատանքային գրքույկները, քանի որ կենսաթոշակային ֆոնդում պահպանվում են բոլոր տվյալները, իսկ նրանք, ովքեր ունեն գրքույկներ, դրանք կշարունակեն գործածվել: Մյուս փոփոխությունը գիշերային աշխատանքին է վերաբերում. մարդիկ, նախկին 24 ժամի համեմատ, կաշխատեն 16 ժամ»,- ասաց Փիլիպոսյանը:
Նա նշեց նաև, որ 2014-ին իրենց տարբեր բողոքներով դիմել են 150-ից ավելի աշխատողներ: Բողոքների ցանկում առաջին տեղում է եղել աշխատավարձերի չվճարման կամ կիսատ վճարման խնդիրը: «Դիմել են նաև գործատուի` իրենց հասանելիք արձակուրդը չտրամադրելու, ինչպես նաև աշխատանքային պայմանագրեր չկնքելու համար: Սակայն բանն այն է, որ երբ մենք նրանց ասում ենք` եկեք, դատարանով խնդիրը լուծենք, հրաժարվում են` վախենում են»,- ասաց Փիլիպոսյանը: