|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մոսկվայում Իսրայելի դեսպան Ցվի Հեյֆեցը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Պաղեստինի հետ:
«Մենք խաղաղություն ենք ստորագրել Եգիպտոսի հետ, Հորդանանի հետ, մենք պատրաստ ենք խաղաղության մեր բոլոր հարեւանների հետ, այդ թվում մեզ ամենամոտիկ հարեւանի` Պաղեստինի հետ»,-հայտարարել է դեսպան Հեյֆեցը` նշելով նաեւ, որ որեւէ պատճառ չկա, Սաուդյան Արաբիայի հետ եւս խաղաղության համաձայնագիր չկնքելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել էր, որ Փարիզը` «հրաշալի վայր է` խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»: