|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանը պատրաստ է երկխոսությունների, եթե Սաուդյան Արաբիան ևս պատրաստ է. այսօր, ըստ Reuters-ի, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջազավդ Զարիֆը:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածություն է առաջացել Մերձավոր Արևելքում առավելություն ունենալու համար, քանի որ Ռիադը Իսլամական Հանրապետությանը մեղադրում է Պարսից ծոցում հարձակումներ կազմակերպելու մեջ, ինչը Թեհրանը հերքում է:
«Եթե Սաուդյան Արաբիան պատրաստ է երկխոսության, ապա մենք միշտ պատրաստ ենք բանակցել մեր հարևանների հետ»,- ասել է Զարիֆը` հավելելով. «Մենք երբեք չենք փակել դուռը բանակցությունների համար մեր հարևանների հետ, և մենք երբեք չենք փակի այդ դուռը»: