կարևոր
967 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-23 14:36
Հասարակություն

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում․ Արսեն Բաբայան

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում․ Արսեն Բաբայան

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Civic.am լրատվականի եթերում իրականությանը չհամապատասխանող պնդում է կատարել։ Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«2025 թվականի դեկտեմբերի 19-ին «Civic.am» լրատվական կայքում հրապարակվել է «Եկեղեցին դարձել էր գործիք. այն, ինչ տեսա՝ ինձ այլընտրանք չէր թողնում. Գևորգ սրբազան» վերտառությամբ հարցազրույց, որի տեսագրության 03։45-03։55 րոպեների ընթացքում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրության վերաբերյալ կատարվել և իրենց է ներկայացվել երկրորդ փորձաքննության եզրակացությունը։ Սրբազանն ուղիղ հայտարարել է՝ «(...) և ասեմ ավելին, երկրորդ փորձաքննությունն է ներկայացվել և նորից անհետևանք է մնացել (...)»:

Իմ կողմից, որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իրավունքների պաշտպան պաշտոնապես հարցում է կատարվել նախաքննությունն իրականացնողին, որին ի պատասխան ստացվել է պատասխան այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշում չի կայացվել։ Ասվածը նշանակում է, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի կատարվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել որևէ մեկին, այդ թվում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Որպես հավատացյալ մարդ և իրավապաշտպան՝ մեծ ափսոսանք եմ հայտնում, որ բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում։

Հ.Գ. 9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»: