|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաեւ Ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը, եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ-Արման Սարոյանը։
Հիշեցնենք որ Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգեւորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։