Միասին կարող ենք
կարևոր
1135 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-10 09:20
Հասարակություն

Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է․ «Հրապարակ»

Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի թեմի առաջնորդ, տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացած մնալ սեփական հոտից։

Չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համար, սակայն որեւէ քայլ առայժմ չի ձեռնարկում։ Ասում են՝ փորձում է Վեհափառի հետ հանդիպում ունենալ, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ այդ հանդիպումը կլինի միայն հրապարակային զղջումից հետո։

Մեզ ասացին, որ թեմական առաջնորդարանում տեւական ժամանակ է՝ որոշել են Արցախի մշակութային ժառանգության արխիվներ պատրաստել՝ հավաքագրել եկեղեցիները, հուշարձանները եւ այլ կոթողներ, սակայն տիրադավը սեւերես է եղած, չի կարողանում դուրս գալ ժողովրդի մեջ, որ հնարավոր լինի այդ արխիվները ձեւավորել։

Դիցուք՝ Ամարասում է բացվել առաջին դպրոցը, եւ այս փաստը վավերագրելու համար հարկավոր է գտնել ամարասցիների, լսել նրանց պատմությունները եւ թվայնացնել այն որպես մշակութային ժառանգությունը հավաստող ապացույցներ։