|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայկական բանակը չունի բժշկական որևէ բանի կարիք` դեղորայք, տեխնիկա, մեքենաներ. այսօր լրագրողներին ասաց ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը, ով օրերս է վերադարձել Արցախից:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի առաջին իսկ օրերից 6-ական բժշկից բաղկացած երկու խումբ են կազմել` վիրաբույժներ, վնասվածքաբաններ, և մայիսի սկզբին մեկնել Արցախի տարբեր զորամասեր: Բժիշկները զորամասերում ոչ միայն առաջին բուժօգնություն են ցուցաբերել զինվորներին, այլև դեղորայք տարել և զինվորներին սովորեցրել առաջին բուժօգնություն ցուցաբերել:
«Կարող եմ վստահ ասել, որ մեր բանակն առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովված է, իսկ մեր զինվորներն ունեն համապատասխան գիտելիքներ` առաջին բուժօգնությունն ինքնուրույն կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է կադրերին, ապա կարծում եմ, որ բոլոր բժիշկներն էլ հիմա պատրաստ են աշխատել որպես ռազմական բժիշկներ, եթե մի քանի օր վերապատրաստում անցնեն: Սակայն, փառք Աստծո, մենք հիմա չունենք դրա կարիքը, քանի որ հայկական բանակը չունի կադրերի պակաս»,- ասաց Հակոբյանը:
Ըստ նրա` վերջին շրջանում ռազմական բժշկությունը լուրջ զարգացում է ապրել: Թերություններ, Հակոբյանի հավաստմամբ, բնականաբար, կան, բայց դրանք շտկելի են: