|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բժիշկ Արմեն Բդոյանը Հայաստանի Հանրապետության կողմից Հայրենիքի պաշտպանության համար պարգևատրվեց «Տիգրան Մեծ» մեդալով։ Այսօր այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով.
«Արժանի!!! Համալսարական բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով»:
Հիշեցնենք՝ Արմեն Բդոյանը ծնունդով Ջավախքի Նինոծմինդա քաղաքից է: Նա բժիշկների «Սպիտակ բանակի» այն անդամներից է, ով պատերազմի սկզբնավորման առաջին իսկ օրից ինչպես Արցախում՝ հրետակոծությունների պայմաններում, այնպես էլ Երևանի իր աշխատավայրում պայքարել է վիրավոր զինվորների կյանքի համար: