|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մեր տեղեկություններով Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է, նախապատրաստվում է խորհրդարանը լքելուն։ Թովմասյանը նոր Սահմանադրության համահեղինակներից է և առաջիկայում բարձր պաշտոնի ակնկալիք ունի։
Նման ակնկալիք ունեն նոր Սահմանադրության բոլոր համահեղինակները։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, օրինակ, կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, ու նրա փոխարեն ՍԴ նախագահ կարող է դառնալ Հրայր Թովմասյանը։ Ասում են, վերջինս արդեն սկսել է նոր աշխատավայրի համար կադրեր հավաքագրել հատկապես իրավական ոլորտից։ Իսկ եթե անգամ Գագիկ Հարությունյանը ՀՀ նախագահ չդառնա, միևնույն է, մոտենում է նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նա կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, որը լրանում է2018 թ. մարտին։ Ամեն դեպքում, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ նախագահի պաշտոնն առայժմ խոստացվել է Հրայր Թովմասյանին։ Հիշեցնենք նաև, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ Է շուրջ 22 տարի 1996 թվականից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։