|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Դատավորը մեղավոր ճանաչեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից․ «Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,- կայացված դատավճիռը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ Դատարանը որոշեց նաև Թովմասյանից բռնագանձել 5, 600 000 դրամ և 5, 203 800 դրամ գումար, իսկ գույքի վրա դրված կալանքի մի մասը թողնել անփոփոխ։