Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ համառորեն լուրեր են շրջանառվում, որ ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն ԱԺ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Արթուր Բաղդասարյանն է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի համար նոր թեկնածու է առաջ եկել:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով նաեւ նոր Սահմանադրության hամահեղինակն է, առաջիկա մեկ տարին օրենսդիրում իր ծառայությունը բերելուց հետո, 2018-ից, ըստ ամենայնի, կնշանակվի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում՝ փոխարինելով Գագիկ Հարությունյանին:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ցանկանում է զբաղեցնել Հովհաննես Սահակյանը։ Այդ պաշտոնում նրա նշանակումը դեռ խիստ մշուշոտ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում