|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Վիեննայում Ադրբեջանը համաձայնել է ամրապնդել հրադադարի ռեժիմը հետագա բանակցությունների անցկացման համար. ANS-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին` համանախագահների հայտարարությունը` նա հայտարարել է. «Անջեյ Կասպրշիկի լիազորություններում էական փոփոխություններ լինել չեն կարող: Դրանում (հայտարարությունում.- խմբ.) նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ կապակցությամբ որևէ պարտավորություն չենք ստանձնել»: