|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին, խոսքը 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին է. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- ասաց նա:
Մյուս գլխավոր ձեռքբերումը, Ռուստամյանի խոսքով, այն էր, որ, ի վերջո, զինադադարի ռեժիմի խախումն արձանագրող մեխանիզմների ներդրումը պետք է կյանքի կոչել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը:
«Այսքանը, որպես ստարտ, կարելի է դրական համարել: Բնական է` դրանից հետո մնում են հիմնական` բովանդակային հարցերը»,- ասաց նա` հավելելով. «Կարելի է ասել, որ ՀՀ-ի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա»:
Ռուստամյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանը երեք պայման էր դրել՝ բանակցությունները վերսկելու համար: Այս հանդիպումը, նրա խոսքով, բանակցություն չէր, ուղղակի հանդիպում էր, քանի որ բանակցության համար պետք է դրան մասնակցեր նաև Արցախը, և քանի դեռ այդ ձևաչափը չի աշխատում, բանակցություններ չեն կարող լինել: