|
Փոխարժեքներ
20 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
«Այդ բանակցություններում Հայաստանը չկա, այն ներկայացնող մարդը կա, որը լուծում է իշխանության մնալու իր խնդիրը»,-պատասխանելով լրագրողների հարցրեին՝ ԱԺ-ում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նկատելով, որ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրով Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղություն է բերում, ինչպես 2021 թվականին, բայց դրանից հետո պատերազմ բերեց, Արցախը հայաթափեց և ամեն տարի զիջելով գնում ենք առաջ՝ Ռուստամյանը հավելեց.
«Նիկոլը ցանկանում է նույն հնարքը կիրառի, տեսել է, որ հեշտ խաբվող հասարակություն է ձևավորվել, որին կարելի է նման գաղափարներ մատուցել «խաղաղության» մասին և բոլոր կողմերից էլ իրեն կօգնեն, որ մնա իշխանության։ Թուրքերը՝ մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս կողմից դարձել են Փաշինյանի քարոզիչը, շտաբի անդամենրը, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամենը մեծագույն ձեռքբերում ներկայացնի, հերթական անգամ ժողովրդին խաբի և քվե ստանա»։