|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված, 2008-ի մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանն անդրադարձել է իր կողմից ավելի վաղ արված հայտարարությանը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նշանակումը լեգիտիմ չէ:
Վահե Գրիգորյանը պնդեց, որ քննադատել է Արմեն Սարգսյանի՝ 4-րդ նախագահի ընտրության գործընթացը, և որ 4-րդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, ոչ թե Ազգային ժողովը. «Ես համարում եմ, որ չորրորդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, այդ ժամանակ ուժի մեջ էր 2005-ի Սահմանադրությունը»:
Ավելի վաղ, երբ նշանակվում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ նա ոչ լեգիտիմ նախագահ է: Որոշ ժամանակ անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հենց նրան է առաջադրում ՍԴ դատավորի թեկնածու: