|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ազգային ժողովն այսօր ընտրում էր Սահմանադրական դատարանի դատավորի: Թեկնածուն Վահե Գրիգորյանն էր, որին առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Սակայն քվեարկության արդյունքում նա չընտրվեց:
2018 թվականի փետրվարին, երբ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր նախագահի թեկնածու, Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ նա չի կարող լինել լեգիտիմ նախագահ, որովհետեւ նրան պետք է ընտրի ՀՀ քաղաքացին:
Factor.am-ն ԱԺ-ում Վահե Գրիգորյանի հետ զրույցում նրան հիշեցրեց այդ խոսքերը և հետաքրքրվեց՝ արդյո՞ք շարունակում է նույն կարծիքին մնալ: «Այո, դա շարունակում է իմ դիրքորոշումը մնալ»,- արձագանքեց Գրիգորյանը:
Հարցին՝ այդ դեպքում ստացվում է, որ ինքը հիմա ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է ոչ լեգիտիմ նախագահի կողմի՞ց, Գրիգորյանը պատասխանեց. «Ես իմ դիրքորոշումն ասել եմ նախագահի ընտրությունից առաջ: Անկախ նրանից, թե ես ինչ կարծիք ունեմ նախագահի վերաբերյալ, նա շարունակում է ՀՀ նախագահը լինել, քանի դեռ ԱԺ-ի այդ որոշումն ուժի մեջ է»:
Վահե Գրիգորյանին խնդրեցինք հստակ պատասխանել՝ Արմեն Սարգսյանը լեգիտի՞մ նախագահ է: «Լեգիտիմության հարցի վերաբերյալ իմ արտահայտած դիրքորոշումն ուժի մեջ է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: