|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից է եղել, մեկնաբանել է ԱԶԿ-ում Ահմեդ Դավութօղլուի լիազորությունների սահմանափակման մասին տեղեկությունը։
Ըստ Cumhuriyet-ի` Ֆըրաթը հայտարարել է, որ շուտով երկրի վարչապետ է դառնալու կա'մ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, կա'մ հեռահաղորդակցության հարցերով գործող նախարար Բինալի Յըլդըրըմը։
«Դավութօղլուն արդեն կորցրել է գլխավոր ղեկավարի դիրքը, սակայն, ցավոք, հրաժարական չտվեց։ Որևէ կուսակցության մեջ նման բան չի եղել, նման կերպ լիազորությունները ղեկավարի ձեռքից չեն վերցվել։ Սա նշանակում է, որ կուսակցությունը Դավութօղլուին չի վստահում»,- նշել է պատգամավորը: