|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել հարազատ փեսային՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին։ Սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ագգային ժողովի պատգամավոր և կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանը` «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։ ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ, Աջափնյակի թաղապետի տեղակալ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։