Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երեկ պաշտոնապես հայտնեց իր հրաժարականի մասին:
Իր ծննդավայր Քոնիա այցի ժամանակ մարդիկ հավաքվել են օդանավակայանում` Դավութօղլուին դիմավորելու:
«Մենք նրան ենք ուզում: Ամբողջ ազգը նրան է ուզում: Ես չեմ ուզում, որ նա հեռանա: Ուզում ենք նրան կուսակցության ղեկավարի պաշտոնում տեսնել»,- լաց լինելով` ասել է օդանավակայանում Դավութօղլուի ժամանմանը սպասող ծերունիներից մեկը:
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական մամուլում շրջանառվում են Էրդողան-Դավութօղլու տարաձայնությունների մասին լուրեր: Չի բացառվում նաև այն հանգամանքը, որ Էրդողանը անսահմանափակ ուժ ունենալու նպատակով դավադրություն է կազմակերպում` վարչապետին պաշտոնանկ անելու համար:
Նշենք նաև, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության` մայիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարում Դավութօղլուն չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում: