|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում զոհված Արամ Նիկոլայի Առուշանյանը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր:
Փոխգնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արամ Առուշանյանն Արցախյան պատերազմի ժամանակ եղել է հրետանու պետ: Քառօրյա պատերազմում նա ինքնակամ ստանձնեց հրետանավոր-հրամանատարի իր ծառայությունը:
Yerkir.am-ը «Ջրաբերդ» պաշտոնաթերթից տեղեկացավ, որ 44-ամյա փոխգնդապետն ամուսնացած էր, 4 անչափահաս երեխաների հայր:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
Լուսանկարում Արամ Առուշանյանն է ավագ որդու հետ:
