|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր:
Մեզ հետ զրույցում զինծառայողի ընկերները հայտնեցին, որ նա մի քանի տարի է, ինչ պայմանագրային ծառայության էր անցել Մարտունիում: Սանասարն ունի 3 քույր, մեկ եղբայր: Ամուսնացած էր, մանկահասակ երեխայի հայր:
«Շատ համեստ, շնորհքով, բոլորին հասնող տղա էր, մեծին հարգող... Ապրիլի պատերազմի ժամանակ էլ ակտիվ մասնակցել է, ինչ առաջադրանք տվել են, պատշաճ կատարել է»,- ասաց մեր զրուցակիցը:
Սանասար Գրիգորյանին կհուղարկավորեն հայրենի գյուղում:
Նշենք, որ Հերհերում է հուղարկավորված նաև ապրիլի 2-ին դպրոց գնալու ճանապարհին Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը: Մեզ հայտնեցին, որ Սանասարն ու Վաղինակը բարեկամներ են: