|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր: Yerkir.am-ի տեղեկություններով` Հարությունյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր, իսկ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ կամավոր բարձրացել էր դիրքեր:
Մեզ հետ զրույցում Վազգենի հարազատները պատմեցին, որ նա սոցիալապես ծանր պայմաններում էր ապրում, երկու անչափահաս երեխաների հայր էր: Որդիներից մեկը սովորում է 4-րդ դասարանում, իսկ մյուսը հաշմանդամություն ունի: Վազգենը, որպես պահակ դպրոցում էր աշխատում:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետներ ու տարբեր տիպի նռնականետներ: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):