|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Իսլամական պետություն» արգելված ահաբեկչական կազմակերպության գրոհայինների թիվը Աֆղանստանում մեկ տարում հասել է 10 հազարի. այսօր, ըստ РИА Новости-ի, լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ներկայումս, որոշ տվյալներով, նրանց թիվը մոտ 10 հազար է, թեև մեկ տարի առաջ ընդամենը մի քանի հարյուր էր»,- ասել է նա հավելելով, որ թվի աճը պայմանավորված է նրանով, որ ԻՊ-ի գրոհայիններին դուրս են մղում Սիրիայից ու Իրաքից, և նրանք հավաքվում են Աֆղանստանում:
Բորդյուժան ընդգծել է, որ դա «մեզ համար լուրջ վտանգ է»: