|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը սկսել էր գործել 2017 թվականից, մեծ ներդրում է ունենում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունը հաջողությամբ իրականացնելու գործում. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը ապրիլի 3-4-ը ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված` արտաքին գործերի նախարարների մակարդակով վեհաժողովում: Այս մասին հաղորդում է azertag.az կայքը:
Ըստ նրա` Ադրբեջանը ՆԱՏՕ-ի մոտ գործընկերն է, երկիրը սերտորեն համագործակցում է Դաշինքի` միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված քայլերին: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ Ադրբեջանը բազմակողմանի ներդրում ունի դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի ռազմական և համակցված բեռնափոխադրման գործում: