|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Մարտի 1-ի» հավաք-երթը դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան, որտեղ էլ 8 տարի առաջ տեղի ունեցավ բախում ոստիկանների ու ցուցարարների միջեւ, արդյունքում զոհվեց ՀՀ 10 քաղաքացի:
Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէ: Երթի մեկնարկից առաջ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտնեց, որ պայմանավորվել են, որ հանրահավաք չի լինելու, կլինի միայն հավաք-երթ: Ապա հրապարակում ընթերցվեց հայտարարության տեքստը, որ չնայած անցել է 8 տարի բայց որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել կատարվածի համար: Հայտարարության տեքստում ասվում է նաեւ մարտի 1-ը պետական հիշատակի օրերի մեջ ներառելու անհրաժեշտության մասին: