|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտել են իրենց մրցելույթնորը հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները:
Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցութային երկրորդ օրը հայաստանցի ըմբիշները ոչ մի մեդալ չունեցան: Մեդալ նվաճելուն մոտ էր միայն 66 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը, ով բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց Սերբիան ներկայացնող Մատե Նեմեսին:
Ռուսաստանը ներկայացնող 55 կգ քաշային Արամ Հակոբյանը բրոնզե մեդալի համար պայքարում առավելության է հասել թուրք ըմբիշ Կիլիս Սելիֆի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մրցութային առաջին օրը 74 կգ քաշային Կարապետ Չալյանը նվաճել էր ոսկե մեդալ:
Հուլիսի 6-ին մեկնարկի դուրս կգան ազատ ոճայիննրեը: