|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, մեկնել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր, որտեղ անցկացվելու է օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարը. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշների համար կպայքարեն Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալկյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):
Նախապես հայտավորված էր, որ 85 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արթուր Շահինյանը, սակայն նա վնասվածք է ստացել և ստիպված բաց կթողնի նաև Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարերը, մինչ այդ նա չէր մասնակցել նաև Սերբիայի մրցաշարին:
Մրցաշարը կկայանա ապրիլի 23-24-ը Ուլան Բատորում: