|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից` Եվրոպայի առաջնությունից,-հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Օդանավակայանում ըմբիշներն արժանացել են ջերմ ընդունելության:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 2-րդ է Եվրոպայի առաջնությունում: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Ալեքսանյանը, Ռոման Ամոյանը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Վարշամ Բորանյանը, իսկ Կարապետ Չալյանը արժանացավ բրոնզե մեդալի: