|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Անցած երեկոյան` ժամը 21.30-ից մինչև 23.45-ը` ընդհատումներով, ադրբեջանական զինուժի հենակետերից գնդակոծվել է Տավուշի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Այս մասին տեղեկացնում է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Մեր բանակի համապատասխան գորոծողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկա: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավոտմեքենաները երթևեկում են վերը նշված վայրով: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերն անցել է հանգիստ: Բարի լույս բոլորին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: